Թեև իշխանությունները ամեն կերպ մանեւրում են, մանիպուլացնում քաղաքացիներին, բայց պետք է հաշվի առնել մեկ պարզ բան: Դեռ անցյալ տարվանից Գորիս -Կապան այլընտրանքային ճանապարհ էին սարքում, որը եղանակային վատ պայմանների պատճառով դեռ ավարտին չի հասցվել և Տաթևի համայնքապետի խոսքով մոտ մեկ ամսվա աշխատանք կա իրականացնելու վերջանականապես շահագործման հանձնելու համար :
Այսինքն ստացվում է, որ այն տեղեկությունը, որ մեզ համառորեն տրամադրում են և շարունակաբար կրկնում, որ ներկայիս ճանապարահատվածի 47 կիլոմետրը չի մտնում ՀՀ տարածքի մեջ , դեռ որոշված է եղել նախորդ տարի և ակտիվ շինարարական աշխատանքներ են արվել:
Այցելե՛ք Տաթև քանի դեռ Գորիս -Կապան ճանապարհի 12 կիլոմետրը չեն հասցրել սարքել, քանի որ դրանից հետո Տաթևը կդառնա սահմանամերձ։
Անդառնալի կորուստները շարունակվում են։
Հ.Գ Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։Նրանք պարզապես չկան
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը նիկոլ հեյդարովիչի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ցույցերի մարդաքանակն ու նրա անվտանգությունը ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել