Tert.am-ը գրում է.
Քիչ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը հանդես կգան համատեղ հայտարարությամբ այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեկ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական տարածքում հայտնված շարքայինզինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին վերադարձնելու ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցի, թե ունե՞ն տեղեկություն՝ զինվորը ո՞ղջ է, դրական պատասխան տվեց և ավելացրեց. «ակտիվ աշխատում ենք, որ զինվորն անպայման վերադարձվի»:
Նշենք, որ ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկացրել է, թե սահմանի այն կողմում հայտնված զինվորը բոլորին պատմել է «հայկական զինված ուժերում բոլոր խնդիրների մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/09/soldier1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել