Galatv.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
Խմբի այցի նպատակն էր քննարկել «Բարեվարքության ամրապնդումը - Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը և մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում: «Բարեվարքության ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների և միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպանական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաև Հայաստանը` ի դեմս ՀՀ ՊՆ-ի:
Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրին ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին: Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվեցին ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված «Ազնվության փորձարկման» արդյունքները: Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման և դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ