Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազության արձանագրած պաշտոնական տվյալների համաձայն` 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների և ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը 4 780 է, որը 92-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

2013թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 834 անձ, որից 484-ը պատիժը լրիվ կրելու, 155-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 5-ը` ներմամբ, 83-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 102-ը` դատարանի դահլիճից, 4-ը` հիվանդության պատճառով:

Ըստ դատախազության հրապարակած տվյալների՝տարբեր հիվանդություններից մահացել է 8 դատապարտյալ (2012թ. առաջին կիսամյակում եղել է 17 մահ), որից 2-ը Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում (2012թ. առաջին կիսամյակում` 8-ը): 
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 207 կին (2012թ. առաջին կիսամյակում` 195), որից 18-ը` սպանության, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 43-ը` խարդախության, 15-ը` կավատության, 16-ը` գողության, 26-ը` թմրամիջոց իրացնելու մեղադրանքով:

Նույն ժամանակահատվածում անազատության մեջ են գտնվել 27 անչափահաս (2012թ. առաջին կիսամյակում 33), որոնցից 3-ը` սպանության, 5-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը` ավազակության, 4-ը` գողության մեղադրանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել