Այսօր իմ շատ սիրելի մարդու՝ գործարար, նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծննդյան օրն է. ուզում եմ, որ դուք էլ միանաք շնորհավորանքին, բարի մաղթանքին ու խոնարհումին. հատկապես նրանք, ում կյանքի ամենաճակատագրական պահերին ձեռք է մեկնել պրն Հայրապետյանը: Չեմ թաքցրել ու էլի կասեմ՝ նրա օգնությամբ եմ ստացել քաղցկեղը հաղթահարելու համար անհրաժեշտ թանկարժեք ու բարձրորակ բուժումը. երեք անգամ ու անշահախնդիր (վաղուց արդեն լրագրող չէի, որ ինձանից որևէ ակնկալիք ունենար): Ու ես միակը չեմ. շատ կուզենայի, որ նրանից աջակցություն ստացած բազմաթիվ մարդիկ չվախենային հատուկ ուժերի ստեղծած դեմոնական միֆերից ու գոնե այսօր՝ նրա ծննդյան օրը, բարձրաձայնեին: Ինքը չի սիրում այդ մասին խոսել ու նեղվում է շնորհակալություններից: Բայց նրա անունը բերանը ծռելով արտաբերող «դուխով» լակոտը վերջապես պե՞տք է իմանա, որ իր ասած «Նեմեցը» Ղարաբաղի առաջին պատերազմ է պահել ժամանակին, ընդդիմության արդար պայքարին աջակցելու համար ընտանիքով ենթարկվել ՀՀՇ-ի հալածանքին, հիմա՝ նույնը, վանքերի ու մշակութային այլ հուշարձանների նորոգումը կամ ստեղծումն է հովանավորել (Դադիվանք, Առնո Բաբաջանյանի արձանը Երևանում...), բազմաթիվ գրքերի հրատարակություն է հովանավորել: Ծանոթներիցս մեկը մի անգամ այս ամենին ի պատասխան ասաց՝ է, թող հարկերը վճարեր, պետությունը ինքը կաներ էդ ամենը: Իրեն տվածս պատասխանը հիմա էլ էստեղ կասեմ՝ եթե էդ հարկերը վճարված չլինեին, էս երեք տարում իրոք «ասֆալտին փռած կլինեին»... Համ էլ, որքան հասկանում եմ, հիմա բյուջեն ավելի շատ յուրայինների պրգևավճարների համար է: Ինչևէ: Պրն Հայրապետյան ջան, Հայաստանս ու Արցախս ձեր ամուր ձեռքի, ամուր կամքի և բարի սրտի կարիքն այսօր ավելի շատ ունի, քան երբևէ. Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքին, մեր երկրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել