Աշխարհի Գավաթի 1-ին շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Միխայիլ Մարկովի հետPanarmenian.net-ը գրում է.

Վաղը նորվեգական Տրոմսե քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի Գավաթիխաղարկությունը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 3-ը:

Հայաստանի ներկայացուցիչները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյան արդեն մեկնել են Տրոմսե:

Առաջին շրջանում Արոնյանը կհանդիպի Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) հետ, իսկ Հակոբյանը` Տրուոնգ Սոն Նգուենի (Վիետնամ):

Մովսիսյանը կխաղա Լյուդվիգ Համմերի (Նորվեգիա) հետ, իսկ Մելքումյանը` Խուլիո Գարնդայի (Պերու) հետ: Գավաթի խաղարկությունում հանդես կգան 128 շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ առաջին տասնյակից, աշխարհի կանաց չեմպիոնը, վեց մասնակիցներին էլ ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել