1in.am-ը գրում է.

Անցած 50 տարիներին Հնդկաստանը կորցրել է լեզուների 20 տոկոսը, որոնցով խոսել են նրա բնիկները: Այս մասին ասվում է Bhasha հետազոտական ընկերության զեկույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Զեկույցում նշվում է, որ 1961 թվականին Հնդկաստանում խոսել են 1100 լեզուներով, իսկ 2013-ին դրանց թիվը կրճատվել է 220-ով:

Այդ լեզուներով կարողանում էր խոսել Հնդկաստանի բնակչության 3-4 տոկոսը, այսինքն՝ մոտ 50 մլն մարդ:

Հնդկաստանի Սահմանադրության մեջ նշվում է, որ ազգային կառավարության աշխատանքային լեզուներն են հինդին և անգլերենը, մինչդեռ նահանգների կառավարությունները կարող են վարչական նպատակների համար կիրառել 22 լեզու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել