1in.am-ը գրում է.

Ամերիկացի փրկարարները շարունակում են տարհանել ԱՄՆ-ում ջրի տակ անցած տների բնակիչներին: Նրանց օգնությանը սպասող մարդկանց թվում եղել է մոտ մեկ ամսական մի տղա: Օրորոցը, որի մեջ անուշ քնած է եղել փոքրիկը, միմյանց այնքան զգուշությամբ են փոխանցել, որ նորածինը ողջ ընթացքում չի արթնացել։: 

Նաշվիլ քաղաքի (Թեննեսի նահանգ) մի քանի թաղամասերի բնակիչները ստիպված են եղել բարձրանալ տանիք։ Անցած օրերի ընթացքում այնտեղ ավելի քան 20 սմ տեղումներ են թափվել: Քեմբերլենդ գետում ջուրը հասել է ծայրահեղ բարձր մակարդակի: 

Հարևան Միսսուրի նահանգում տարրերքի զոհ է դարձել երկու մարդ: Ջրի հոսքը խորտակել է ավտոմեքենան, որում գտնվել են 24-ամյա ամերիկուհին և նրա 4-ամյա որդին: Վտանգի վերաբերյալ զգուշացում է հայտարարվել Կանզաս, Արկանզաս և Օքլահոմա նահանգներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել