Operativ.am-ը գրում է.

Ճապոնիայի հյուսիսում  տեղացող անձրևների հետևանքով, 7 հազար մարդ է տարհանվել: Ինչպես հայտնում է Ճապոնիայի կենտրոնական հեռուստաընկերությունը, մեկ մարդ է զոհվել: Անձրևների հետևանքով կտրուկ բարձրացել է Յոսինեսիրոգավա գետի մակարդակը: Դրա հետ կապված՝ իշխանությունը բնակիչներին տարհանելու որոշում է կայացրել: Խափանվել է ճանապարհատրանսպորտային երթևեկությունը: Օդերևութաբանները կանխատեսում են, որ  Ճապոնիայում  անձրևները դեռ մեկ օր էլ կշարունակվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել