168.am-ը գրում է․

Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 141 միլիարդ 305,5 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 194 միլիարդ 846,1 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մարտին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 35,8 տոկոսով, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 35 տոկոսով: Մարտի 1-ի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել են 1 միլիարդ 466,6 մլն դրամ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 788 մլն դրամի և նախորդ ամսվա՝ 898,1 մլն դրամի փոխարեն:

Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը մարտի 1-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 658,3 մլն դրամ՝ դրամ, փետրվարի՝ 11 մլրդ 976,1 մլն դրամի և 2020 թվականի մարտի 1-ին արձանագրված՝ 399,7 մլն դրամի փոխարեն: Թվային տվյալները համաձայն՝ նախորդ տարվա մարտի համեմատությամբ՝ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 36.7 անգամ: Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 141 միլիարդ 305,5 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 196 մլրդ 33,8 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 27,9 տոկոսով, իսկ փետրվարի նկատմամբ՝ 10,1 տոկոսով):

Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բանկերում ներգրավված ավանդները կազմել են 121 մլրդ 103,1 մլն դրամ, 2020թ. մարտի 1-ի՝ 132 մլրդ 832,4 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 8,8 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝(121 մլրդ 73,4 մլն դրամ) գրեթե նույնն է մնացել):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել