Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 45-ամյա ինժեները վիճակախաղով 149.9 մլն դոլար է շահել: Միացյալ Նահանգներում հայտնի "Jackpot" վիճակախաղի ընդհանուր գումարը կազմում է 448,4 մլն դոլար: Գումարը բաժանվելու է երեք հաղթողների միջև, որոնցից առաջինի անունն արդեն հայտնի է`45-ամյա ինժեներ Պոլ Ուայթը վիճաակախաղի թվերը ճիշտ գուշակելու շնորհիվ կստանա 149.9 մլն դոլար:
«Ես ամեն օր այնքան էի մտածում, որտեղից եմ գումար հայթայթելու 16-ամյա տղայիս և 14-ամյա աղջկաս ուսման համար, որ հրաշք կատարվեց»,-ասել է Պոլ Ուայթը: Բացի այդ, ինժեների երազանքը "Acura NSX" ավտոմեքենան է եղել, որը նա պատրաստվում է գնել 30 հազար դոլարով:
«Պատկերացրեք, որ միանամից ձեր բոլոր երազանքներն իրականանում են, դուք կարող եք անել այն, ինչ միշտ ուզում էիք»,-հիացած ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=31985/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել