Ալիևի այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծեց պատերազմի մոտալուտ վտանգը։ Մենք արդեն համոզվել ենք, որ գործող իշխանությունների հետ չենք կարող պատերազմ հաղթել կամ առնվազն չպարտվել, նույնիսկ՝ խուսափել, իսկ թշնամին լկտիանում է հենց նրանց գոյությունից։ Միթե՞ սա պարզ չէ, բավարար չէ ճիշտ հետևություններ անելու համար։ Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնն ու իշխանությունը ամեն ինչից վեր է դասում, արդյո՞ք գիտակից հայերս նույն կարծիքի ենք, արդյո՞ք պատրաստ ենք հիմա էլ Նիկոլի հիվանդագին կամակորությունն ու եսամոլությունը հանդուրժելով՝ Սյունիքը զիջել։ Եվ այսպես մինչև ու՞ր, Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովու’րդ, խելքի եկե’ք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել