Այսօր` Մարտի 5-ին տեղի է ունեցել SoftConstruct միջազգային կազմակերպության` PandaMR և Hoory ապրանքանիշերի շնորհանդեսը։ Ինչպես եւ նախապես հայտարարվել էր, բոլոր հյուրերին սպասվում էր անակնկալ. միջոցառման ընթացքում հայտարարվեց Seaside Startup Summit-ի եւ PandaMR-ի համատեղ պլանավորած SSS VR 2021 միջոցառման մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում։ Ինչպես նաեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանի եւ SoftConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի կողմից։ Մանրամասները՝ շուտով։

Նշենք, որ այս համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և SSS VR  միջոցառումն անցկացվելու է  արդեն իսկ բոլորի կողմից սիրված ամենամյա Seaside Startup Summit-ներին զուգահեռ։

Seaside Startup Summit-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և Ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել