Ամերիկացի կոնգրեսական Էրիկ Սուոլուելը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա համախոհների, որում նրանց «պատասխանատու է համարել հունվարի 6-ի Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների համար», հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ բացի Թրամփից, հայցում պատասխանող կողմ են նաև նրա փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, Դոնալդ Թրամփ կրտսերը և հանրապետական կոնգրեսական Մորիս Բրուքսը:

Սուոլուելն իր հայցում պնդել է, որ պատասխանողները «ուժի, ահաբեկման և սպառնալիքների օգնությամբ պայմանավորվել են գործողություններ ձեռնարկել, որպեսզի խանգարեն նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացը»:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: 

House impeachment manager Eric Swalwell sues Trump and close allies over  Capitol riot in second major insurrection lawsuit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել