«Երևանջուրն» այս ամառվա ընթացքում արդեն 5 - րդ անգամ է անջատում ջրամատակարարումը մեր թաղամասում (Շենգավիթ համայնք): Ասում են` ընտրովի զգուշացնում են հեռախոսազանգի միջոցով: Երեկ առաջին անգամ բախտ ունեցա տեղեկացված լինել առ այն, որ օգոստոսի 9 - ին` ժ. 9-ից 22-ը, պետք է կրկին դադարեցվի ջրամատակարարումը: Սակայն այն դադարեցվեց նախորդ օրը` 8 - ի երեկոյան, հնարավորություն չտալով մարդկանց գոնե որոշ քանակությամբ ջուր հավաքել մի ամբողջ օր ջրազուրկ լինելուց պաշտպանվելու համար: Եվ դեռ ցինիկաբար, հեռախոսափողից ռոբոտային ձայնով հայցում են մեր ներողամտությունը:
Չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է ձեռք առնել մարդկանց: Լավ, մինչև ե՞րբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել