ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել: Այս մասին տեղեկանում ենք  նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հասմիկ Կարապետի Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Արսեն Գագիկի Ավագյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ

արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Արշակ Կիրակոսի Մանուկյանին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս»,- ասված է նախագահի հրամանագրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել