Միֆ № 1

Համարվում է, որ լուսնորդներին չի կարելի արթնացնել, որպեսզի չխանգարվի նրանց հոգեկանը: Իրականում դա թյուր կարծիք է: Ավելի մեծ վնաս մարդը կարող է ստանալ քնած ժամանակ որևէ իրին հարվածելուց, քան եթե նրան արթնացնեն: Բայց դա պետք է անել շատ կամաց և նուրբ ձևով` օգնելով նրան հասնել մահճակալին:
Միֆ №2

Եթե ցատկեք սառցե ջրի մեջ, կհիվանդանաք: Չկա ոչ մի ապացույց` այդ կարծիքը հաստատող: Այո՛, ձմռանն ավելի հեշտ է հիվանդանալը, քանի որ տարածված են մի շարք վիրուսներ, բայց ավելի շուտ կարելի է վարակվել փակ տարածություններում, որտեղ շատ մարդ կա: Միակ ազդեցությունը, որ ցուրտը կարող է ունենալ Ձեր օրգանիզմի վրա, դա դիմադրողականության իջեցումն է, որի հետևանքով վիրուսները ավելի արագ կարող են Ձեզ խոցել:
Միֆ № 3

Մահից հետո դեռ որոշ ժամանակ մարդու մազերն ու եղունգները շարունակում են աճել: Դա նույնպես թյուր կարծիք է: Իրականում, մահից հետո մարդու մաշկը ջրազրկվում է և կծկվում, այդ պատճառով էլ թվում է, թե մազերն ու եղունգները երկարել են:
Միֆ № 4

Եթե սափրեք Ձեր ոտքերը, ապա հետագայում մազերն ավելի հաստ ու մուգ կաճեն: Դա այդպես չէ: Չսափրված մազերը ժամանակի ընթացքում նեղանում են, ինչից և ավելի բարակ են թվում, քան նոր աճածները: Բացի այդ` ժամանակի ընթացքում մազերն արևից գունաթափվում են, և նորերը այդ իսկ պատճառով մուգ են թվում:
Միֆ № 5

Մազերի ճյուղավորված ծայրերը կարելի է բուժել բալզամներով կամ շամպուններով: Սա ճիշտ չէ, ճյուղավորված ծայրերը հնարավոր չի բուժել, դրանք կարելի է միայն կտրել: Լավ շամպունը կամ բալզամը կարող է պաշտպանել մազերը, բայց ոչ մի կերպ չի ազատի ճյուղավորումից:
Միֆ № 6

Տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն 7 վայրկյանը մեկ: Եթե դա ճիշտ լիներ, ապա հնարավոր չէր լինի կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Բարեբախտաբար, դա ճիշտ չէ, և գիտնականները բազմիցս ապացուցել են, որ այդ պնդումը չափազանց ուռճացված է:
Միֆ № 7

Լեզվի տարբեր մասեր պատասխանատու են տարբեր համային զգացումների համար: Այն կարծիքը, որ լեզվի տարբեր մասերում գտնվող համային ռեցեպտորները տարբերում են քաղցրը, թթուն, աղի և դառը ահմերը, քննարկվում էր տարիներ շարունակ, և ի վերջո այն սխալ համարվեց: Լեզվի բոլոր մասերը կարող են զգալ բոլոր համերը: Լեզվի քարտեզի մասին միտքը առաջացել է գերմանացի պրոֆեսորի գիտական աշխատության սխալ թարգմանության պատճառով:
Միֆ № 8

Մարդն օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը: Հոգեբան Ուիլյամ Ջեյմսը 1800թ.-ին փոխաբերականորեն օգտագործեց ուղեղի 10 %-ի միտքը: Այս միտքը սխալ հասկանալով` մտածում էին, թե ուղեղի մնացած 90%-ն ընդհանրապես չի օգտագործվում: Իրականում, պարբերաբար աշխատում են ուղեղի տարբեր 10%-ներ, և առանց մնացած 90%-ի այդ 10%-ի աշխատանքը հնարանոր չէր լինի:
Միֆ № 9

Շաքարը երեխաներին հիպերակտիվ է դարձնում: Դա ճիշտ չէ: Կատարվել են 12 լայնածավալ փորձարկումներ, որոնց հետևանքով պարզվել է, որ ոչ մի կապ չկա երեխաների վարքի և շաքարի օգտագործման միջև: Փորձարկումները ցույց տվեցին, որ նույնիսկ այն մարդկան վարքագծում, ովքեր շատ դյուրագրգիռ են շաքարի նկատմամբ, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում:
Միֆ № 10

Գորտնուկները կարող են հայտնվել կենդանիներին ձեռք տալուց հետո: Իրականում, մարդկային գորտնուկներն առաջանում են վիրուսի հետևանքով, որի նկատմամբ զգայուն են միայն մարդիկ: Նրանք չեն կարող մարդկանց փոխանցվել գորտնուկավոր կենդանիներից:
Ինչպես երևում է վերը թվարկված միֆերից, մեր համոզմունքներից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը: Հասարակությունում գոյություն ունեն մի շարք շփոթություններ, որոնք ժամանակի ընթացքում, սակայն, պարզվում են: Չէ՞ որ մի ժամանակ էլ մարդիկ հավատում էին, թե Երկիրը երեք հսկա կետեր են պահում...



