Aysor.am-ը գրում է.
Կանաչ խնձորի դիետան արդյունավետ կերպով ձեզ կազատի ավելորդ կիլոգրամներից: Մնում է միայն հետևել նշված սննդակարգին.
Նախաճաշին պետք է քերել մեկ կանաչ խնձոր, խառնել մեկ բաժակ անյուղ յոգուրտի հետ և մեկ ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլների հետ: Ուտել դանդաղ` առանց շտապելու:
Ընդ որում, նախաճաշին պետք է ուտել կանաչ, բայց ոչ թթու խնձորներ:
Ճաշի ժամանակ կտրել երկու կանաչ խնձոր և խառնել հազարի հետ: Ավելացնել 1 բաժակ անյուղ յոգուրտ, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 թեյի գդալ խնձորի քացախ և 1 թեյի գդալ ջուր:
Հետճաշիկի ժամանակ կրկին օգտագործել կանաչ խնձոր:
Ընթրիքի ժամանակ խնձորը կտրտել, ցողել կիտրոնի յուղով և ուտել 150 գրամ անյուղ պանրով:
Եթե զգում եք, որ չեք դիմանում այս սննդակարգին, ապա ճաշացանկին կարող եք ավելացնել նաև խորոված խնձոր կամ թեթև մրգային աղցան: