Showbiz.am-ը գրում է․
Վերջերս Project LA-ն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ գրված «Ռեքվիեմ» երգի հիման վրա, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսներին:
Project LA-ի հիմնադիր և երգերի հեղինակ Լևոն Արևշատյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես առաջացավ երգի մտահղացումը և ինչ նորություններ ունի խումբն ապագայում:
Լևոն Արևշատյանը նշում է, որ կարդալով Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կրկին զգաց այն ցավը, որն ապրել ենք բոլորս պատերազմի ընթացքում և ընդամենը մեկ ժամում գրեց այն երաժշտությունը, որը հնչում էր իր մտքում ողջ պատերազմի ընթացքում:
«Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 15-ին, ինձ զանգահարեց Ավետ Բարսեղյանն ու ասաց, որ գրում է ռեքվիեմ՝ նվիրված պատերազմում նահատակված այն լույս տղաներին, որոնց հավաքական կերպարը Ալենն է: Ի դեպ, Ալենը PROJECT LA-ի մեծ երկրպագու էր, շատ հետաքրքիր, բազմատաղանդ երիտասարդ»,- պատմում է Արևշատյանն ու հավելում,- «Ինձ համար սա շատ ծանր ու միաժամանակ պատասխանատու թեմա է: Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կարդալով ՝ ամեն մի բջիջով կրկին զգացի այդ ցավը, որ պատել է բոլորիս: Մեկ ժամ անց երգը պատրաստ էր, և ես հասկացա, որ պատերազմի ամբողջ ընթացքում իմ մտքում հյուսվում էր այս երաժշտությունը, և այն վերջնական միս ու արյուն ստացավ Ավետի հզոր բառերով:
Երգը պատրաստ էր դեկտեմբերի կեսին:
PROJECT LA-ի բոլոր երաժիշտները, պրոդյուսերն ու Գոռը նույնքան պատասխանատվությամբ լծվեցին երգի ձայնագրման ու թողարկման գործին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ