«Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կարդալով՝ ամեն մի բջիջով կրկին զգացի այդ ցավը». Project LA-ի հիմնադիրը՝ զոհերին նվիրված «Ռեքվիեմ» երգի մասին


22:31 , 3 մարտ, 2021

Showbiz.am-ը գրում է․

Վերջերս Project LA-ն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ գրված «Ռեքվիեմ» երգի հիման վրա, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսներին:
Project LA-ի հիմնադիր և երգերի հեղինակ Լևոն Արևշատյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես առաջացավ երգի մտահղացումը և ինչ նորություններ ունի խումբն ապագայում:

Լևոն Արևշատյանը նշում է, որ կարդալով Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կրկին զգաց այն ցավը, որն ապրել ենք բոլորս պատերազմի ընթացքում և ընդամենը մեկ ժամում գրեց այն երաժշտությունը, որը հնչում էր իր մտքում ողջ պատերազմի ընթացքում:

«Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 15-ին,  ինձ զանգահարեց  Ավետ Բարսեղյանն ու ասաց, որ գրում է ռեքվիեմ՝ նվիրված  պատերազմում նահատակված այն լույս տղաներին, որոնց հավաքական կերպարը Ալենն է: Ի դեպ, Ալենը  PROJECT LA-ի  մեծ երկրպագու էր, շատ հետաքրքիր, բազմատաղանդ երիտասարդ»,- պատմում է Արևշատյանն ու հավելում,- «Ինձ համար սա շատ ծանր ու միաժամանակ պատասխանատու  թեմա է: Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունը կարդալով ՝  ամեն մի բջիջով կրկին զգացի  այդ ցավը, որ պատել է բոլորիս: Մեկ ժամ անց երգը պատրաստ էր, և ես  հասկացա, որ պատերազմի ամբողջ ընթացքում  իմ մտքում  հյուսվում էր այս երաժշտությունը, և այն վերջնական միս ու արյուն ստացավ Ավետի հզոր բառերով:
Երգը պատրաստ էր դեկտեմբերի կեսին:
PROJECT LA-ի  բոլոր երաժիշտները,  պրոդյուսերն ու  Գոռը նույնքան պատասխանատվությամբ լծվեցին  երգի ձայնագրման ու թողարկման գործին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ