Վերջերս ամբողջ աշխարհում զարգանում է բոլորիս կողմից սիրված փողոցային արվեստը (street art): Այս արվեստով զբաղվողները հետաքրքիր լուծում են գտել բնությունն օգտագործելու` այն համադրելով փողոցային նկարչության հետ:
Ստորև դիտեք այդպիսի 10 գեղեցիկ աշխատանք:

1. Խաղացող արջուկներ

1

Բնական ծառի և շենքի վրա պատկերված ծառի բնի ու արջուկների պատկերների հետաքրքիր համադրությունը 3D պատկերի տպավորություն է ստեղծում: Փողոցային արվեստի այս գեղեցիկ օրինակը կարող եք գտնել Բուլղարիայում` Սոֆիայում:

2. Միայնակ տերևը

2

Ռուսաստանի Պենզա քաղաքում կարող եք գտնել այս հրաշալի աշխատանքը, որի հեղինակն է Ալեքսեյ Մենսչիկովը: Վեր սլացող կենդանի ճյուղի հակառակ կողմում ցանկապատի վրա նա պատկերել է ճյուղի շարունակությունը, որը խորհրդավոր տպավորություն է թողնում:

3. Վարագույրի ետևից

3

Այս մարդուն, ով, թվում է, նայում է կանաչ թփի վարագույրի հետևից, ստեղծել է լիտվացի Էռնեստ Զաչարևիչը և նվիրել վերջերս մահացած փողոցային արվեստով զբաղվող ռուս Պաշա Փի183-ի հիշատակին: Պատկերը գտնվում է Կուալա Լումպուրում` Բանգասարում:

4. Ընկած ծառը

3

Այս հետաքրքիր գրաֆիթին ստեղծում է այն տպավորությունը, թե ծառը հատված է, իսկ բնական ծառի տերևներին փչված սպիտակ ներկը էլ ավելի կենդանի է դարձնում պատկերը:

5. Խիտ մազեր

6

Այս հսկայական, խիտ մազերով մարդու պատկերը, ով փորձում է սանրել իր մազերը, գտնվում է Ֆորտ դե Ֆրանսում` Մարտինիկում: Լուսանկարի հեղինակը Քրիստիան Էլիզն է:

6. Նկարված տերևներ

9

Հաասարակ լինելով հանդերձ` բնական ծառերի մոտ արված փողոցային արվեստի այս գեղեցիկ գործը երկակի տպավորություն կարող է թողնել. արդյո՞ք պատկերված տղան նկարում է պատի տերևները, թե՞ իրականում մաքրում է նկարվածը… Պատկերը ստեղծել է փողոցային արվեստով զբաղվող Փեխակը Իսպանիայում:

7. Թչնակ մայրիկն իր ճուտիկների հետ

8

Այս հետաքրքիր պատկերը ստեղծել է փողոցային արվեստով զբաղվող հույն WD-ն` Վայրի նկար կեղծանունով նկարիչը Աթենքից: Նա կարողացել է հրաշալիորեն համադրել պատկերը բնական կանաչի հետ` համակցելով բնական բույնը պատկերված ճուտիկների հետ:

8. Որտեղ աճում է կարմիր ձարխոտը

9

Փողոցային արվեստով զբաղվող Աակաշ Նիհալանին հայտնի է ժապավեններով փողոցային պատկերներ ստեղծելու իր հնարներով, սակայն այս դեպքում նա կարողացել է նաև հրաշալի համադրել բնությունն ու իր պատկերները: Ինտերակտիվ այս աշխատանքը գտնվում է Նյու Յորքի Բրուկլինում և ներկայացնում է մարդու վրա ուղղանկյունաձև արկղից թափվող կանաչ տերևները:

9. Օրիգամի կռունկ

7

2012թ.-ի մարտին Անգլիայի Դորսեթ քաղաքում արված այս օրիգամի կռունկի պատկերը, որը ձուկ է պահում իր կտուցով, ստեղծվել է հայտնի գրաֆիթի նկարիչ Բանկսի կողմից: Պատկերին մոտ գտնվող գետը ավելի բնական տեսք է հաղորդում այս նկարին:

10. Փոքրիկ բողբոջներ

5

Միչիգանի Էնն Արբորից Դեյվիդ Զինը ապացուցում է, որ պարտադիր չէ ստեղծել մեծ չափսերի պատկերներ, որպեսզի ժպիտ առաջացնող արվեստի գործ ստանալ: Նրա` կավճով պատկերված փոքրիկ մկնիկը, որը ցնցուղով ջրում է անկյունում աճած խոտի փոքրիկ մասը, կարելի է տեսնել Միչիգանի  Միդլենդի արվեստի կենտրոնում:

Իսկ ձեզ ո՞րն ավելի շատ դուր եկավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել