Սոմալիի օդանավակայանում պայթել է եթովպական ինքնաթիռը զինամթերքովPanarmenian.net-ը գրում է.

Եթվպիայից ժամանած զինամթերքով բեռնված ռազմատրանսպորտային ինքնաթիռը այսօիր պայթել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջքից անմիջապես հետո:

Ինչպես ասել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը, «ինքնաթիռն այրվում է, նրա ներսում պայթում է զինամթերքը: Հրշեջները չեն կարողանում մարել բոցը»:

Անձնակազմի 5 անդամներից առնվազն մեկը զոհվել է, հայտարարել են օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել