Մենք ամեն օր տեսնում ենք հարյուրավոր լոգոներ: Մենք այնքան հաճախ ենք տեսնում դրանք, որ անգամ չենք էլ մտածում դրանց մասին, սակայն դրանց վրա տարիների աշխատանք է թափվում, և միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Հաճախ դրանց տակ թաքնված են գաղտնի իմաստներ:
8. Ֆեդեքսի լոգոն խոսում է արագության մասին
«Ֆեդեքսի» լոգոն պարզապես կազմակերպության անվանումն է. Ֆեդ (Fed)` գրված մանուշակագույնով և Էքս (Ex)`նարնջագույնով: Այն շահել է բազում պարգևներ: Այս լոգոյի մեջ E և x տառերն այնպես են դասավորված, որ այս տառերի միջև նետի պատկեր է ստեղծվում: Այս լոգոյի ստեղծման համար պահանջվել է ամիսների աշխատանք: Այն, ինչ ներկայացվում է լոգոյում, շատ էֆեկտիվ ազդեցություն է գործում ենթագիտակցական մակարդակում: Շատերը չեն նկատում նետը, սակայն ենթագիտակցական մակարդակում այն իր ազդեցությունը գործում է, և սրընթաց նետի պատկերի շնորհիվ մարդիկ ասոցացնում են այս լոգոն արագության հետ:
7.Ոսկեգույն կամարները կրծքեր են
Շատերը մտածում են, որ «Մաքդոնալդսի» լոգոն ներկայացնում է նրա անվան առաջին տառը` լատինատառ M-ը: Ինչ-որ առումով նրանք ճիշտ են, սակայն որոշ մարդկանց մոտ կամարաձև M տառը ասոցացվում է մոր կրծքերի հետ: 1960-ականներին «Մաքդոնալդսը» թարմացնում էր իր իմիջը: Այս ժամանակ քննարկվում էր նոր լոգո ստեղծելու գաղափարը: «Մաքդոնալդսում» աշխատող հոգեբան և դիզայնի գծով խորհրդատու Լուիզ Չեքսինը հորդորեց պահպանել ներկայիս լոգոն` ասելով, որ ոսկեգույն կամարները ֆրեյդյան ազդեցություն են թողնում: Այդ ազդեցության տակ նրանք պատկերացնում են կերակրող կրծքեր, ինչը ստիպում է նրանց քաղց զգալ: Որոշ մարդիկ դժվարանում են հավատալ այս ամենին, բայց մի բան հաստատ է. այսօրվանից դուք այլ կերպ կնայեք մեծատառ M-ին:
6. Լոնդոնի թանգարանի լոգոյից կարելի է իմանալ նրա պատմությունը
2010 թ.-ին թանգարանը նորությունների կարիք ուներ: Թանգարանի աշխատակազմը հուսով էր, որ նորամուծություններ մտցնելով` նրանք կթարմացնեն իրենց իմիջը և կգրավեն ավելի երիտասարդ այցելուների: Նրանց ներկայացրած նոր լոգոյի շնորհիվ հաջողվեց արդարացնել այս հույսերը: Նոր լոգոն վառ գույների է: Պարզապես նայելով լոգոյին դուք կարող եք իմանալ Լոնդոնի պատմությունը: Լոգոն տարբեր երանգների է: Յուրաքանչյուր երանգ ներկայացնում է աշխարհագրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Լոնդոնի պատմական զարգացման ընթացքում:
5.«Ադիդասի» լոգոն ստիպում է ձեզ ավելի տքնաջանորեն աշխատել
«Ադիդաս» ընկերությունն արտադրում է հագուստ և աքսեսուարներ, սակայն այն ամենից հայտնի է կոշիկների տեսականիով: «Ադիդաս» անունը ծագել է ընկերության հիմնադիր Ադոլֆ Դասլերի անվան և ազգանվան սկզբնատառերի համադրությունից: «Ադիդասը» ջանք չէր խնայում մարքեթինգային արդյունավետ քաղաքականություն մշակելու համար: Նրանց լոգոն ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների է ենթարկվել, սակայն լոգոյում միշտ եղել է երեք շերտագիծ: Ներկայիս լոգոյում պատկերված են երեք թեք գծեր, որոնք եռանյուն են կազմում: Այս նոր լոգոն խորհրդանշում է լեռ. այս նշանն ընտրվել է ցույց տալու համար, ոլոր մարզիկները պետք է դժվարություններ հաղթահարեն բարձունքների հասնելու համար:
4.Google-ի լոգոն ստանդարտից դուրս է
Google-ի լոգոն պատկերվում է համեստ, հասարակ գույներով և նույնքան հասարակ տառատեսակով, սակայն անգամ հասարակ գույները կարող են կապ ունենալ ընկերության իմիջի հետ: Google –ի լոգոյի ստեղծման ընթացքում դիզայներները չէին ցանկանում չափազանց խոշոր խորհրդանիշներ կամ առարկաներ ներառել լոգոյի պատկերի մեջ: Սկզբում լոգոյի որոշ տառեր գրված էին շեղ, սակայն հետո հիմնական ուշադրությունը կենտրոնացվեց գույնի վրա: Ներկայիս լոգոն պատկերված է կապույտ, կարմիր, դեղին և կանաչ գույներով: Լոգոն խորհրդանշում է այն գաղափարը, որ Google-ը ստանդարտ կանոններով շարժվող ընկերություն չէ:
3. NBC-ի լոգոն մեզ ստիպում է գնումներ կատարել
Շատ մարդկանց է հայտնի, որ NBC-ի լոգոն սիրամարգ է: Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է լոգոյին սիրամարգ պատկերված: Դա մարքեթինգային հնարք էր, որով փորձ էր արվում մարդկանց դրդել գնել գունավոր հեռուստացույցներ: Այն ժամանակ, երբ մշակվում էր ընկերության լոգոն, ընկերությունը պատկանում էր Ամերիկայի ռադիոընկերությանը: Գունավոր հեռուստացույցները նոր-նոր էին արտադրվում: Ռադիոընկերությունն ուզում էր համոզել սպառողներին, որ գունավոր հեռուստացույցների դիմաց արժեր վճարել հարաբերականորեն թանկ գին. չէ՞ որ այս հեռուստացույցների շնորհիվ հնարավոր կլիներ հրաժեշտ տալ միապաղաղ գույներին: Ընկերության աշխատակիցներին հարկավոր էր գունագեղ լոգո, որպեսզի սև-սպիտակ հեռուստացույց ունեցողներին հիշեցնեին, որ նրանք հետ են մնում ժամանակակից զարգացումներից: Այսպիսով, երկար քննարկումներից հետո որոշվեց, որ լոգոյում պետք է պատկերված լինի սիրամարգ:
2. Ամազոնի լոգոն բազմազանության և ժպիտների համադրում է
Առաջին հայացքից Ամազոնի լոգոն բավականին հասարակ տեսք ունի: Լոգոյի վրա սև տառերով գրված է ընկերության անվանումը (Amazon.com), իսկ ներքևում մի հասարակ կամարաձև դեղին սլաք է: Սակայն ի՞նչ է նշանակում այս սլաքը: Այն առաջին հերթին խորհրդանշում է ժպիտ, իսկ a տառերը հանդես են գալիս իբրև աչքեր: Իմաստն այն է, որ Ամազոնը ժպիտ է պարգևում բոլոր նրանց, ովքեր օգտվում են իր ծառայություններից: Սլաքը ձգվում է a-ից մինչև z տառը (անգլերենի այբուբենի առաջին և վերջին տառերը)` խորհրդանշելով ընկերության առաջարկած բազմազանությունը:
1.«Պեպսիի» լոգոն խորրդանշում է ամեն ինչ
«Պեպսիի» լոգոն հասարակ շրջանակ է: Վերևի մասը կարմիր է, իսկ ներքևի մասը` կապույտ: Կենտրոնական մասով անցնում է ալիքաձև սպիտակ գիծ: Գույներով հատուկ պատկերված է Ամերիկայի դրոշը: «Պեպսին» միլիոնավոր դոլարներ է ծախսել իր ներկայիս լոգոյի վրա: Այն շատ նման է նախորդ լոգոներին, սակայն այն չնչին փոփոխություններն էլ որ կատարվել են, մեծ նշանակություն ունեն: Նոր լոգոն ներկայացնելիս բրենդինգով զբաղվող գործակալությունը մի 27 էջանոց փաստաթուղթ ներկայացրեց` բացատրելով այն բազում կոնոտացիաները, որ թաքնված էին լոգոյի տակ: Ըստ այս փաստաթղթի` նոր լոգոն խորհրդանշում է Երկիր մոլորակի մագնիսական դաշտը, ֆեն-շույ ուսմունքը, Պյութագորասին, հարաբերականության տեսությունը և էլ ինչ ասես: