Lragir.am-ը գրում է.
Ֆրանսիայի խորհրդարանում շուտով քննարկման է դրվելու բոլոր ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի մասին օրինագիծը: Քննարկման նախօրեին հարցում է անցկացվել, ինչը ցույց է տվել, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը կողմ է արգելքին: Այս մասին գրում է Ֆիգարոն: Գործող օրենքի համաձայն, հիջաբն արգելված է դպրոցներում, իսկ դեմքն ամբողջությամբ ծածկող նիքաբը՝ բոլոր հասարակական վայրերում:
Ուսումնասիրելով Ինտեգրացիայի հարցերով գերագույն խորհրդի հաշվետվությունը՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարը խորհրդարան է մտցրել հիջաբի, ինչպես նաեւ կրոնական պատկանելության այլ իրերի կրումն ուսհաստատություններում, հասարակական օգտագործման վայրերում (օրինակ, խանութներում) արգելող օրինագիծը: Ուսհաստատություններում հիջաբն արգելելու օգտին հանդես է եկել հարցվածների 84%-ը, իսկ փողոցներում կրելու դեմ՝ 63%-ը: