ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, հրապարակել է ռուսաստանցիների և ռուսական կազմակերպությունների ցուցակը, որոնց դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:

Այսպիսով, անձնական սահմանափակումները վերաբերում են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովին, ՌԴ նախագահի ներքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Անդրեյ Յարինին, ինչպես նաև Պավել Պոպովին և Ալեքսեյ Կրիվորուչկոյին:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել 33-րդ գիտահետազոտական և փորձարկման ինստիտուտի, Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական հետազոտական ինստիտուտի և 27-րդ գիտական կենտրոնի նկատմամբ:

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել «Իվ Ռոշեի գործով» Նավալնիի պայմանական պատիժը և այն փոխարինել 3,5 տարի ազատազրկմամբ ընդհանուր ռեժիմի գաղութում` փորձաշրջանի պայմանների բազմաթիվ խախտումների պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել