Aysor.am-ը գրում է.

Բոլոր ժամանակներում կնոջ կարևորագույն նպատակներից է եղել մշտապես կանացի և գեղեցիկ տեսք ունենալը: Կանայք խնամքով հարդարում են իրենց մազերը, մատները, գեղեցիկ հագնվում և շպարի պարագաների միջոցով ընդգծում են իրենց գեղեցկությունը։

Սակայն կանացիության գլխավոր նախապայմանը ճիշտ կեցվածքն է, որի մասին հաճախ շատերը մոռանում են:

Կինը պետք է նախ և առաջ ճիշտ նստի, քայլի և խոսի։ Գեղեցիկ կեցվածքն առողջ և սեքսուալ լինելու նշան է: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ և գեղեցիկ կեցվածք ունենալ:

Այսպիսով, քայլելիս պատկերացրեք, թե տիկնիկ եք և ձեր մարմինը ձգված է դեպի ետ, իսկ կուրծքն առաջ, փորը և մեջքը ներս քաշված: Այդ դիրքով զբոսնեք:

Կանգնեք ուղիղ, ձեռքերը լայն տարածեք և հնարավորինս ետ տանեք: Ապա ձեռքերը բերեք առաջ: Վարժությունը պետք է կրկնել տասը անգամ:

Կանգնեք ուղիղ, թևերն իջեցրեք և փոքր ինչ հեռու պահեք մարմնից: Ձգվեք դեպի վեր, և ամենակարևորը ծնոտը փոքր ինչ ներքևում պահեք:

Նստեք ուղիղ՝ ոտքերը իրանի տակ, ձեռքերը դրեք ծնկներին, հետույքը՝ կրունկների վրա, այդպես մնացեք 4-5 րոպե:

Պառկեք փորի վրա, ձեռքերը դրեք ծոծրակին, ճակատը՝ հատակին: Ձեռքերը ծոծրակին դրած ետ տարեք, որպեսզի ուսերի ոսկորները դիպչեն միմյանց, և գլուխը բարձրացնեք: Այդ դիրքում պետք է մնալ մի քանի վայրկյան, հետո վերադարձեք առաջին դիրքին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել