Շատ երկրներ այսօր հպարտանում են ռազմարդյունաբերության մեջ իրենց ունեցած հաջողություններով, սակայն պատմության մեջ բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ միշտ չէ, որ գիտնականները կամ կառավարությունը ստացել են այն զենքը, որը նախապես պլանավորվել է: Այսպես, ձեզ ենք ներկայացնում պատմության մեջ գրանցված ամենատարօրինակ զինվորական 10 տանկերը:
10. Զրահապատ քառանիվ մեքենա (Մեծ Բրիտանիա)

1899թ.-ին Մեծ Բրիտանիայում ստեղծված այս զրահապատ մեքենան փոքր-ինչ տարօրինակ տեսք ունի: Մեքենային ամրացված զրահը իսկապես պաշտպանում է վարորդի մարմինը, սակայն նրա ոտքերն, այնուամենայնիվ, ամբողջովին բաց են և անպաշտպան: Միայն հասարակ գնդակով խփելու դեպքում ամբողջ մեխանիզմը կարող էր կազմաքանդվել: Իսկ անհարթ տարածքում սա օգտագործելն ուղղակի անիմաստ էր: Այդ իսկ պատճառով այս մեխանիզմի մեծաքանակ արտադրություն չի եղել:
9.1K17 (Ռուսաստան)

Ամբողջությամբ աշխատունակ մեխանիզմ` հագեցած լազերներով, որոնց միջոցով հնարավոր էր անջատել հակառակորդի` մասնավորապես ինքնաթիռներից արձակվող հրթիռների արձակման համակարգը:
8. Տորտուգա տանկ (Վենեսուելա)

1934թ.-ին արտադրված այս տանկը, ինչպես և վերը նշված քառանիվ մեքենան, հագեցած էր միայն գնդացիրով: Այս զրահամեքենան արտադրվել էր Կոլումբիայի հարևաններին վախեցնելու համար, սակայն այն արտադրողների լոգիկան մի փոքր դժվար է հասկանալ, քանի որ «տորտուգա» թարգմանաբար նշանակում է «կրիա»` մի կենդանի, որը ագրեսիայի հետ ոչ մի ընդհանրություն չունի:
7. Գնդաձև զրահամեքենա (Գերմանիա)

Այլ կերպ հայտնի է որպես «գնդային տակառիկ»: Առաջին անգամ այն օգտագործվել է 1945թ.-ին Մանջուրիայում, կիրառման այլ դեպքեր դրանից հետո չեն գրանցվել: Տանկը հագեցած էր փոքրիկ երկակի շարժիչներով և գնդացիրով, որը գտնվում էր վարորդի ձեռքում:
6. Բոբ Սեփլ տանկ (Նոր Զելանդիա)

Իր այս յուրօրինակ տանկը Նոր Զելանդիան արտադրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Զինարտադրության բացակայությունը դրդեց նախագծողներին ստեղծել ինչ-որ նոր զինատեսակ, արդյունքում տրակտորի հիման վրա ստեղծվեց այս տանկը: Տանկերից յուրաքանչյուրը հագեցած էր յոթական գնդացիրներով: Սակայն վարելու համար այս զրահամեքենան այնքան էլ հարմար չէր:
5. Տանկ-Ցար (Ռուսաստան)

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործելու համար ստեղծված այս տանկի կառուցվածքը իսկապես ծիծաղելի էր: Այն իրենից ներկայացնում էր մեծ երեք անիվ ունեցող հեծանիվ, որի վրա երեխայի փոխարեն գնդացիր էր տեղադրված: Բացի այդ` դիմացի մեծ անիվների հետ աններդաշնակ հետևի փոքր անիվը անհարմար էր դարձնում բարդ լանդշաֆտներում այն վարելը: Առաջին օգտագործման ժամանակ տանկը խրված մնաց ցեխի մեջ: 1923թ.-ին սրա արտադրությունն ու օգտագործումը դադարեցվեցին: Սա ոչ միայն տարօրինակ տանկերի ցանկում է գտնվում, այլև կարելի է ավելացնել ամենաչստացվածների ցուցակին:
4. Լողացող տանկ Քրիստի (ԱՄՆ)

Այս տանկը ստեղծվել է գյուտարար Ջ.Վալտեր Քրիստիի կողմից 1921թ.-ին: Տանկը նախատեսված էր ափին օգտագործելու համար` որպես ցամաքային զենք, որը կարող էր հաղթահարել թշնամու ցանկացած դիմադրություն: Այն հագեցած էր 75մմ գնդացիրով, որի ծանրությունը բավականին մեծ էր: Սա հանգեցնում էր զրահամեքենայի ընդհանուր քաշի մինչև 7 տոննա դառնալուն:
3.A7V (Գերմանիա)

Այս տանկը նախագծվել է տրակտորների արտադրությամբ զբաղվող նախագծողի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ավելի ուշ շրջանում: Տանկը բավականին անհաջող էր նախագծված, և դրա միակ դրական առանձնահատկությունը թերևս 7-8 գնդացիրներն էին և զինամթերքի մեծ պաշարը: Ցավոք, այս տանկերի մեծ մասն այդպես էլ չի հասել մարտադաշտ, քանի որ դրանց անձնակազմը ներսի շոգից կորցնում էր գիտակցությունը:
2. Անտոնով 40 (Ռուսաստան)

Ռուսները, չբավարարվելով տանկի ամենագնացությամբ ու ամեն ինչ ճանապարհին ոչնչացնելու հատկությամբ, որոշել էին ստեղծել նաև թռչող տանկ: Սակայն որպեսզի տանկը կարողանար թռչել, անհրաժեշտ էր նվազեցնել դրա քաշը, իսկ դա հնարավոր կլիներ ռազմամթերքի հաշվին: Այդ դեպքում էլ, սակայն, տանկի օգտագործման իմաստը կկորչեր: Խնդիրն այդպես էլ լուծում չստացավ...
1. Քրաբ Շերման Ֆլեյլ (ԱՄՆ)

Այս տանկի առաջադրանքը պետք է լիներ մաքրել ականապատ դաշտերը, որպեսզի մյուս տանկերը կարողանային ապահով անցնել այդ տարածքներով: Այդ նպատակով տանկի առաջնամասում շղթաներով թմբուկ էր ամրացված, որը պետք է պտտվեր տեղադրված հզոր շաժիչների միջոցով: Շղթաները պետք է ապաակտիվացնեին ականներն առանց պայթյունի: Այնուամենայնիվ, այս նախագիծն այդպես էլ հաջողությամբ չպսակվեց:



