«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլեւս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:

Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող

անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»:

Իսկ թե ինչ հետեւանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել