1in.am-ը գրում է.

Տեղական շաքարավազի արտադրության ծավալն ավելանում է, ներմուծման ծավալը` նվազում: Այս ամենին զուգահեռ մեր երկրում շաքարավազն էժանանում է:

Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 27,2 հազար տոննա շաքար, ինչն ավելի քան 47 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշից: Շաքարի ներմուծումը նվազում է 2013թ.-ի սկզբից: Հունվարին ներմուծված մոտ 25 հազար տոննայի դիմաց, փետրվարին ներմուծումը նվազել է միանգամից 47 անգամ` դառնալով 531 տոննա: 

Այս ցուցանիշներին հակառակ, 2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 22,425 հազ. տոննա շաքարավազ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 18%-ով։ 

Արտադրության և ներմուծման նշված դինամիկայի կոնտեքստում ուշագրավ է այն, որ այս տարի շաքարավազն էժանացել է: Առաջին կիսամյակում անցած տարվա առաջին կիսմայակի համեմատ էժանացումը 9.7 տոկոս է: Մեկ տարվա ընթացքում էժանացումը բավական զգալի է: 2012թ.-ի հունիսի վերջին հանրապետությունում սահմանված 457 դրամ միջին գնի համեմատ, այս տարվա նույն ժամանակում միջին գինը 409 դրամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել