Սագերն այն սակավաթիվ թռչուններից են, որոնք նուրբ են վերաբերվում սեփական ընտանիքին, և ընտանեկան անդորրը խախտվելու դեպքում իրական մարտի են բռնկվում «մեղավորի» հետ:

Ռուսիայում սագերին օգտագործում էին որպես մարտական թռչուններ գումարի դիմաց՝ հանրության ժամանցի համար: Պետրոս I-ն, իմանալով, որ սագերի մարտեր են տեղի ունենում կայսրության տարածքում, հրամայել էր իր պալատի համար համապատասխան լավագույն սենյակներ պատրաստել այդ թռչունների համար: Ցարին ուրախացնելու համար ընտրվել էին լավագույնս «մարտնչող» սագերը:

Սագերին հարյուրներով բազմացնում էին որոշ վայրերում, ապա ուղարկում գյուղեգյուղ: Գյուղերի բոլոր բնակիչները շտապում էին հրապարակներ՝ դիտելու թռչունների մարտը: Դա նրանց համար լավագույն ժամանցի եղանակներից մեկն էր:

Սկզբում թռչուններին բաժանում էին երկու խմբի՝ ծերեր և երիտասարդներ: 2-4 տարեկան սագերը հայտնվում էին երիտասարդների խմբում և մրցում միմյանց դեմ, իսկ մյուս բոլորը հայտնվում էին ծերերի խմբում: Իրար դեմ կարող էին մրցել անգամ 5 և 12 տարեկան սագերը, և նման պարագայում թռչուններից ենթադրվում էր իմաստություն ցուցաբերել մարտում:

Սագերին մարտի դաշտ էին հասցնում տուփերի մեջ: Պարտադիր պայման էր այն, որ նրանց ուղեկցեին իրենց «կանայք». դա հաջողության գրավական էր սագերի համար: Եթե սագի կողակիցը մահացած էր լինում, որպես կանոն նա հրաժարվում էր որևէ մարտի մասնակցելուց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սագերը նվիրված ու ծելացի կենդանիներ են:

Բնականաբար, սագերը նաև առևտրի և փոխանակության օբյեկտ էին: Սակայն ոչ ոք չէր ցանկանում գնված բազմաթիվ սագերին սայլերի վրա տեղափոխել, այդ իսկ պատճառով նոր տերերի տուն թռչունները հասնում էին սեփական ոտքերի օգնությամբ: Որպեսզի սագերի ոտքերը չվնասվեն քարերից և հողից, նրանց յուրօրինակ կոշիկներ էին հագցնում կամ ավազոտ պատում թաթերը:

Այսօր մարտերի սագերը գրեթե չեն մասնակցում: Դրանով զբաղվում է միայն Ռուսաստանի Պավլով-նա-Օկե քաղաքում գտնվող մի տղամարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել