Ես չեմ հասկանում մեր կառավարության մոտեցումները, հո զոռո՞վ չի: Այ մարդ, երկիրն արդյունաբերություն չունի, ինժեներաբանվորական դասակարգը, կարելի ա ասել, Կարմիր գրքում ա, գործազրկությունը ռեկորդային չափերի ա հասել, ու փոխանակ կառավարությունը շեշտը դնի նախկին արտադրական հզորությունների վերականգնման, գործարանների վերագործարկման վրա, որոնք կնպաստեին հազարավոր աշխատատեղերի բացմանը, թեկուզ հենց «Նաիրիտի» պարագայում, գործարանը կարգի բերելու փոխարեն մեր վարչապետը գնում ա ինչ-որ վարդերի աճեցման տնտեսություն, որը լավագույն դեպքում մի 10 աշխախատեղ ա ապահովում, էն էլ հիմնականում տեխնիկական աշխատողներ՝ բանվոր, պահակ և այլն: Ի՞նչ իմաստ ունի վարչապետի մակարդակով այցելել էդպիսի տեղեր: Դա ի՞նչ մի մեծ բան ա: Դա կոնկրետ տարածքի կառավարումն իրականոցնող պաշտոնյայի, տվյալ դեպքում խոսքը գնում ա Գողթ գյուղի մասին, ուրեմն գյուղապետի կամ մաքսիմում մարզպետի գործն ա: Կամ ասվում ա, որ վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերությունը խոշոր ներդրող ա ու ազատվում ա ԱԱՀ-ից 3 տարով: Լավ, ո՞րն ա իմաստը խոշոր բիզնեսին հարկերից ազատելու, մեկը կարա՞ ինձ պատասխանի: Կարո՞ղ ա դրանով հավելյալ ձևով չի մեծանում սոցիալական բևեռվածությունը. իհարկե, մեծանում ա, բա ո՞րն ա դրա իմաստը: Սենց անպատասխանատու ու անգրագետ որոշումներն են, որ բերում են արտագաղթի ու հուսալքության: Ստե են ասել` պետությունն իրա համար ա ապրում, մարդիկ՝ իրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել