Armsport.am-ը գրում է․

Հանգամանքներից ելնելով, «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դեմ նախորդ երկու խաղերում «Արարատն» իր մրցակիցներին ընդունեց Չարենցավանում: «Արարատը» շնորհակալություն է հայտնել «Վանին».

«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել «Վան» ֆուտբոլային ակումբին և Չարենցավանի Քաղաքային մարզադաշտի բոլոր աշխատակիցներին մեր նկատմամբ լավ և հոգատար վերաբերմունքի համար: Դուք ամեն ինչ արեցիք, որ մենք մեզ իսկապես զգանք ինչպես տանը և վեց միավոր վաստակենք երկու կարևոր խաղերում», -ասվում է «Արարատի» տարածած հաղորդագրության մեջ:

Չարենցավանը ներկայացնող ակումբի պատասխանը չի ուշացել.

«Ուրախ ենք, որ մեր մարզադաշտը հաջողակ էր ձեզ համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել