Պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Համն ավելի նրբին է, և այն պարզապես հալվում է բերանում:
Այս ձվածեղը շատ հայտնի է դարձել Միացյալ Նահանգներում: Անվանումը գալիս է լոտոս ծաղկից և նշանակում է «սպիտակ լոտոսի թերթիկներ»:
Բաղադրամասեր
Ձվածեղ
6 ձու (սպիտակուց)
200 գ. եփած հավի դոշ
200 գ. մունգ լոբու ծիլեր
100 գ. սունկ
100 գ. նեխուր
1 սոխ
1 գարնանային սոխ
աղ, պղպեղ
ձեթ
Սոուս
½ բաժակ հավի արգանակ
2 ճաշի գդալ սոյայի սոուս
1 ճաշի գդալ բրնձե գինի
1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
3 ճաշի գդալ ջուր
1 ճաշի գդալ ձեթ
սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կտրատեք հավը փոքր կտորների: Շերտերով կտրատեք սունկն ու նեխուրը: Ավելացրեք ծիլերն ու խառնեք բոլոր բաղադրամասերը միմյանց հետ: Կտրատեք սոխը, տաքացրեք ձեթը թավայում, տեղադրեք և տարածեք սոխը, այնուհետև ավելացրեք մնացած բաղադրամասերը:
- Տապակեք` անընդհատ խառնելով, ավելացրեք աղ և պղպեղ: Կողմ դրեք, որպեսզի սառչի:
- Խփեք ձվերը, ավելացրեք այն տապակած մսին և բանջարեղենին, այնուհետև կապակցեք բոլոր բաղադրամասերը: Նորից տաքացրեք ձեթը թավայում, լցրեք ձվի խառնուրդը, տապակեք վերջինս` զգուշորեն շարժելով այն մեկ ծայրից մյուսը: Երբ ձվածեղը պատրաստ է, շրջեք այն և տապակեք այնքան, մինչև օղակները դառնան շագանագագույն:
- Սոուս: Եփեք արգանակը կաթսայիկի մեջ, ավելացրեք սոյայի սոուս, գինի և պղպեղ: Անջատեք ջերմությունը: Խառնեք ալյուրը ջրի հետ, դանդաղ ավելացրեք արգանակին` խառնելով այն մինչև պնդանալը: Ավելացրեք ձեթ և նորից խառնեք: Տաքացրեք սոուսը և խառնեք: Այնուհետև լցրեք այն ձվածեղի վրա:
- Նորից տաքացրեք սոուսը և խառնեք: Այնուհետև նորից լցրեք ձվածեղի վրա:
Մատուցեք, քանի դեռ տաք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



