Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ֆրանսիացի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

AS-ը գրում է, որ «արքայական» ակումբում ցանկանում են երկարաձգել Վարանի պայմանագիրը առաջիկա ամիսների ընթացքում, սակայն դա բարդ է թվում։ Եթե նա չերկարաձգի «Ռեալի» հետ իր պայմանագիրը, ապա ակումբը ամռանը կվաճառի նրա տրանսֆերը։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալում» ցանկանում են ամեն գնով պահել Վարանին, քանի որ գտնում են, որ հենց նա կարող է լինել թիմի ավագը Սերխիո Ռամոսի հեռանալու պարագայում։
 
Վարանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պարի Սեն Ժերմենը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել