Գյումրիում տատիս թաղում Սիլվա անունով մի հյուրասեր կին կար: Մի օր պատմում էր հարևանուհուն.

-Գիշերվա հազարը կէղնիր, դուռը զարգեցին: Հարցրի՝ վո՞վ է: Ըսավ` ես եմ: Դուռը բացի՝ ինքը չէր...
Հիշեցի այս Սիլվային, որովհետև հիմա մեր իշխանություններից ոմանք հենց այդ վիճակում են... Բացում են դուռն ու տեսնում... որ ինքը չէ, խոստումներ ու բարեկամության առաջարկներ անողը չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել