Tert.am-ը գրում է.

Այն մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայով, ցանկություն ունեն հանդիպել ՀՀ նախագահի հետ: Այս մասին նախագահական նստավայրի մոտ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգ են մեր երկրում օրինականության և անվտանգության համակարգով, ովքեր մտահոգված են Զինված ուժերի համար, հիմա նախագահական նստավայրի մոտ ենք և դիմում ենք հանրապետության նախագահին՝ պատվիրակության հետ հանդիպման առաջարկով, որպեսզի փոխանցենք մեր մտահոգությունները և սպասենք նաև նախագահի աշխատակազմի արձագանքին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Քիչ անց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ նախագահը պատրաստ է հանդիպել ընդդիմության պատվիրակության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել