1in.am-ը գրում է.
Բրազիլիայի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան գործողություններ է իրականացրել Կամպինաս քաղաքի խաղխորհրդի շենքն ազատագրելու նպատակով, որը գրավվել էր ցուցարարների մեծ խմբի կողմից, գրում են տեղական ԶԼՄ-ները:
Ձերբակալվել է 70 մարդ, հիմնականում՝ ուսանողներ, ովքեր պահանջում են սովորողներին հասարակական տրանսպորտում անվճար երթևեկելու իրավունք տալ:
Ուսանողների կողմից շենքի գրավումը տեղի էր ունեցել նախօրեին՝ աշխատանքային օրվա ամենաթեժ պահին: Շենք էր մտել 200 հոգուց բաղկացած խումբը, խառնել աշխատասենյակները, գրություններ թողել պատերին: Ծառայողներից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է РИА Новости-ն:
Քաղխորհրդի նախագահ Կամպոս Ֆիլյոն պահանջել է, որ ոստիկանությունը միջամտի և ցուցարարներին «ավազակներ» է անվանել: «Մի բան է քո իրավունքները պաշտպանելը, մեկ այլ բան՝ ավերելը: Նրանք են պատասխանատու հասցված վնասի համար»,- ասել է Ֆիլյոն:



