Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց կորցնում է իր հենարանները, և ես հույս ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ևս կմիանան շարժմանը և երես կթեքեն նրանից: Այս մասին  Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Փաշինյանը կորցնում է հենարաններ՝ եկեղեցի, բանակ, նախագահը իր հետ չէ, և հույս ունեմ՝ հերթը կհասնի Ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Ցանկացած երկրում, երբ իշխանություն է փոխվում, երբեք չի լինում, որ 100%-ը կողմ է լինում իշխանափոխությանը: Հայաստանում 80 %-ն առնվազն դեմ է իշխանությանը, և մի զգալի մասը նաև պահանջում է նրա հրաժարականը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև անդրադարձ կատարեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի հարցին, որը, ըստ Մանուկյանի, անօրինական է:

«Նիկոլ Փաշինյանն անօրինական ձևով ուզում է հանել Օնիկ Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին, իսկ դա իրավիճակի սրում է, և առհասարակ Փաշինյանը միշտ իրավիճակը սրում է»,- մեկնաբանեց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև մեկնաբանեց այսօրվա ԱԺ-ի արտահերթ նիստը, որը տեղի չունեցավ, այն  նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

«Արհեստական կերպով քվորում չեն ապահովել, և նիստը տեղի չի ունեցել, եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն արձագանքել»,- մեկնաբանեց նա:

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ եթե չիրագործվի առաջին նախագիծը, կլինի 2-րդը, որը պետք է իրականացնի ժողովուրդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել