Ի՞նչ կարմիր գծանշում, ի՞նչ բան, միայն դա էր մեզ պակասում. բավական չէ՞` օրը մի նոր հարկ կապեն գլխներիս: Մեկն ասի` այն, որ մարդն ավտոմեքենա է վարում, դա դեռ չի նշանակում, որ պարապ փողեր ունի ձեզ տալու: Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքային և առհասարակ հայրենի իշխանությունները քնում-արթնանում, միայն մեկ բան են մտածում` էլ ինչպե՞ս և որտեղի՞ց «փող սարքել»: Եկեք կլինի դուք նախ վերջնականապես մեր քաղաքի ճանապարհները կարգի բերեք, որ մեր մեքենաներին չլացացնի, հետո նոր կմտածենք ձեր այդ կարմիր գծանմուշների մասին:
Մի խոսքով, ասելիքս այն է, որ սիրելի հայեր, վարորդներ, ՉՎՃԱՐԵՔ: Ես չեմ պատրաստվում վճարել մի ընկերության, որը այդ գումարների կռճոմներն է միայն պետությանը տալու, մնացածն իր ծակ գրպաններն է լցնելու: Ես գերադասում եմ վճարել օրվա հացի խնդիր լուծող մարդուն` հաճախ տարեց և/կամ հաշմանդամ աշխատակիցներին, քան ձեզ: Հավաքեք ձեր կարմիր ներկերը, վերացրեք արդեն իսկ ներկածները ու գնացեք ձեզ համար եկամուտի ու թալանի այլ աղբյուրներ գտեք: «Դավայ դասվիդանիյե...»: