«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13։00, Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»,– ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել