Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ամերիկյան զինուժի՝ Սիրիայում իրանամետ շիա մուսուլմանական խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու հետևանքով կան զոհեր, հայտնում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ հարվածը մի քանի մարդկանց զոհվելու պատճառ է դարձել: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգայն կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել