1in.am-ը գրում է.

Սերբիայում աննախադեպ շոգեր են, իսկ այսօր Բելգրադում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը Եվրոպայում: 

Այսպես, տեղի ժամանակով ժ. 07:00-ին (Երևանի ժամանակով ժ. 09:00-ին) ջերմաստիճանը ստվերում եղել է 27 աստիճան, իսկ ժ. 11:00-ին (Երևանի ժամանակով ժ. 13:00-ին) հասել է 38 աստիճանի: 

Քաղաքային իշխանությունները նախազգուշացնում են քաղաքացիներին փողոցում երկար մնալու վտանգի մասին: Բելգրադի բոլոր փողոցներում դրված են խմելու ջրով լի ցիստեռններ, ջուրն անվճար է բաժանվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել