Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բաց է թողել թուրինյան թիմի՝ այսօր կայացած մարզումը: Այս մասին հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պատճառը վիրուսային ինֆեկցիան է: Նրա մոտ ախտորոշվել է Ցիտոմեգալովիրուս (ՑՄՎ), որն օրգանիզմում մնում է ողջ կյանքի ընթացքում։

Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հայտնել էր, որ Մորատան իրեն վատ է զգալ հանդերձարանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ առաջին խաղից հետո:

Մորատան «Յուվենտուս» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալության հիմունքներով:

28-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել