Tert.am-ը գրում է․

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայտարարելով «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Դե, «80-ականների զենքի» մասին նրա հայտարարությունն արդեն անհարգալից դատարկախոսության նշան է: Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն «Իսկանդերով» զինվելը ավարտել է միայն 2019 թվականի վերջին: Արտահանման տարբերակով Հայաստանը մի քանի այդպիսի համալիրներ ստացել է նույնիսկ ավելի վաղ, ի վերջո, մենք դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել