Թե ինչ վիճակի է բերել այս դավաճանական իշխանությունը մեր երկրին հենց հիմա.
1) Բազմաթիվ առեղծվածներով ծփացող, պարտված պատերազմի արդյունքում ունենք 5000 զոհ, երկրի 25 տոկոսն անցել է թշնամու օկուպացիայի տակ։
2) Թշնամին հրաժարվում է հանձնել մեր տասնյակ ռազմագերիներին, պարտված իշխանությանը նորանոր խայտառակ փաստաթղթեր է պարտադրում։
3) Արցախը մեզնից կտրվել է լրիվությամբ։
4) ՀՀ սահմաններին օտար զինվորականների առկայությունը աննախադեպ չափերի է հասել, ինչը փաստորեն մեր անվտանգության ահռելի մասը թողնում է ուղղակիորեն օտար ազգի հայեցողությանը։
5) Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ամենուր թանկացումներ են։
6) Ոստիկանական զորքերի միջոցով բնակչությունը ամենօրյա ռեժիմով հետապնդումների է ենթարկվում։
7) Ժամկետային ու կադրային մի շարք զինվորականներ հրաժարվում են իրենց պարտականությունները կատարել։ Հարյուրավոր քրեական գործեր են հարուցված` ապարդյուն։
8) Դավաճանական խմբակի ղեկավարը գնալով սրում է հասարակության բևեռացումը։ Անիմաստ ու սուտ փաստեր է հրապարակում` նպատակ հետապնդելով խորացնել ճգնաժամը, հասարակությանը տանել վերջնական բաժանումների, մեծացնել ատելության մթնոլորտը։
Կարող եք նորերն ավելացնել, վստահ եմ էլի լիքը բաներ կան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել