«Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կրկին պատրաստվում է մեկնել ՌԴ: Սակայն, ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, տեղի հայկական կազմակերպություններից գրեթե ոչ մեկը ցանկություն չունի հանդիպել նրա հետ: Եվ հենց սրանով պայմանավորված՝ նաև հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի զավեշտ դարձած հայտարարությունը՝ եթե ցանկանում եք մասնակցել կայանալիք հանդիպմանը, կարող եք լրացնել ձեր անձնական տվյալները և հրավեր ստանալ: Բայց ուշագրավ հարց է ծագում, ինչի մասին են խոսում տելեգրամյան ալիքները, ինչո՞ւ է Գլենդելի նախկին քաղաքապետ Սինանյանը հավաքում ՌԴ քաղաքացիների անձնագրային տվյալները:
Հարց է նաև, թե այս անգամ ևս միակ մարդը, ով կուղեկցի Սինանյանին, կլինի՞ Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի գործադիր կոմիտեի նախկին նախագահ Շահեն Պետրոսյանը: Բանն այն է, որ տելեգրամյան ալիքներից մեկը հուշում է, որ Շ. Պետրոսյանի այդ աջակցությունը պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է դառնալ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Մոսկվայում և փուլ առ փուլ ՌԴ հայերի միության բոլոր բաժանմունքները հանել միության նախագահ Արա Աբրահամյանի ազդեցությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: