Նվեր դուխդ կհերիքե՞ր մի քանի հարց տայիր։ Օրինակ.
- Եթե փաստաթուղթ ես ստորագրել, վախեր ունես, կաշկանդումներ ունես և չես կարողանում հրապարակային ասել, որ Շուշին հայկական է, ինչու՞ ես ասում ադրբեջանական է։
- Եթե Արցախի հարցի լուծման քո սեփական կետը, Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար (Նիկոլին չեն ասել, որ նույն ժողովուրդն է) և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելն է, հիմա ինչու՞ է ընդունելի միայն թշնամու համար։
- Եթե ժողովուրդը ձեռքիցդ վերցնի իշխանությունը կկրակե՞ս։ Ինչու՞ է ուսապարկդ կրակելու մասին բաց տեքստով ասում։
- Եթե թիվ մեկ պատասխանատուն ես, ե՞րբ ես պատասխան տալու։
Աստվածաշնչում մի դրվագ կա, երբ Հիսուսին Հուդան մատնում է 20 արծաթով, գալիս և համբուրում է Հիսուսին, իսկ Հիսուսն ասում է՝ համբուրելո՞վ ես ծախում Մարդու որդուն։ Արցախի նկատմամբ արտահայտած սերը այս պատմության նման էր։
- Եթե սիրում էիր Արցախը, ինչու՞ էիր պիտակավորել հակահեղափոխական որջ պիտակով կամ ինչու՞ էիր ատում Արցախը։
- Եթե հող չպիտի տայիր, ինչու՞ ոչ մի անգամ չարտաբերացիր ազատագրված հայրենիք բառերը, այլ անվանեցիր անվտանգության գոտի։
- Եթե խոստացել էիր, որ երբեք Արցախի հարցով գաղտնի թուղթ չէիր ստորագրի, ինչու՞ գաղտնի գիշերով ստորագրեցիր։
- Ե՞րբ ես հրաժարական տալու։
Բա հարցնեիր կապիտալի իշխանություն կեղծ տերմինը մի քանի անգամ կրկնող Նվեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել