Tert.am-ը գրում է․

Մենք նախկինում որոշակի հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ. այսօր 1in.am-ին տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը ասում են՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել ռազմական առումով ղարաբաղյան պատերազմին, պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, դրանից դուրս, ըստ էության նման պարտավորութունները ձևակերպված չեն, և, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ ենք ունեցել անվտանգային մարտահրավերներ, և ՀԱՊԿ –ի մեխանիզմները որոշակի դերակատարում ունեցել են, և դա պետք է խոստովանել»,- ընդգծեց նա

Փաշինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մեր ընդհանուր անվտանգային տարածաշրջանային համակարգին, ապա մենք պետք է ձեռնամուխ լինել բանակի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների նաև ռազմավարական բովանդակությանը. «Մենք պետք է գնահատենք, այն իրադրությունը, այն դերը և նշանակությունը, և հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում և տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք»:

Հարցին, թե Սյունիքում սահմանի, բնակավայրերի, հակառակորդի հետ շփման գծում անլուծելի խնդիր ունե՞նք, Փաշինյանը պատասխանեց, որ մենք չունենք անլուծելի խնդիր, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել