«Փլուզման եզրին գտնվող համապարփակ կառուցվածքում մարդը որքան բարձր դիրք է գրավում, այնքան ավելի մտահոգված է ոչ թե ընդհանուրով, այլ՝ անձնականով...»,- այս ճշմարտությունը, եթե պրոեկտենք մեր այսօրվա իրականության վրա, ապա կտեսնենք, թե ինչպիսի անելանելի վիճակում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր պատասխանատու դիրք են զբաղեցնում պետական կառավարման համակարգում: Չնայած այդ մարդիկ իրենց պահվածքով փորձում են արտաքուստ ցույց տալ, որ տիրապետում են երկրում ստեղծված իրավիճակին, սակայն նրանց ներքին ապրումների ամպլիտուդը ժամանակ առ ժամանակ հակառակն է փաստում... Իսկ դրա լավագույն ցուցիչը երբեմնի մոլի «ժողովրդասեր» ներկայացած, բայց այսօր արդեն ժողովրդից մեկուսի ապրող «ժողովրդավար» պաշտոնյաների խեղճ վիճակն է ու նրանց տեղի ու անտեղի «լեզվական սայթակումները»:
Հ.գ.- Ընդամենը երեկ ռադիոտան վրա գրոհողներն, այսօր ժողովրդին սպառնում են կրակոցով, բարոյականություն քարոզող «թավշյա հեղափոխականը». որ այսօր փոխթաղապետ է, հրապարակային վիրավորում է նրան, ով մտքով ու հոգով քանիցս գերազանցում է իրեն... Տխուր օրինակների այս շարքը կարելի է շարունակել, սակայն դա չէ էականը.... Էականն այն է, թե այդ ամենի արդյունքում ինչ է ունենում մեր ժողովուրդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1204092960006708&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել