Մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդների հանդիպեցի: Նրանց տարիքը տատանվում էր 15-ից մինչ 23 տարեկան: Եկել հավաքվել էին ու մտածում էին` ինչ անեն, որ Երևանին լավ լինի, որ Հայաստանում բան փոխվի: Քննարկում էին հետագա անելիքները, հանգիստ, կազմակերպված, հերթով խոսելով ու գիտակցության բարձր մակարդակով: Նենց հպարտ էի իրենցով: Հպարտ էի, որ սենց տղերք ու աղջկերք ունենք, որոնք չեն ընկել պոնտերի ու ոսկե ցլիկի հետևից: Գուցե նրանք ինչ-որ բանում անփորձ են, տեղ-տեղ էմոցիոնալ, բայց այնքան լավն էին: Նայում էի իրանց, լսում և ուզում էի բոլորին գրկել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/simonyanalen/posts/371345606325835
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել